Լեպսի աղմկահարույց հայտարարությունից հետո Ղազախստանում չեղարկել են երգչի համերգը
Ղազախստանում չեղարկվել է ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսի համերգը, որը նախատեսված էր հուլիսի 8-ին Կոնաև քաղաքում՝ Makao Luxury Village-ում։ Այս մասին հայտնել են Makao Luxury Village-ի ներկայացուցիչները սոցցանցի իրենց էջում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ընկերությունը, որը տրամադրել է իր համերգային հարթակը Գրիգորի Լեպսի ելույթը կազմակերպելու համար, որոշել է միակողմանի խզել պայմանագիրը համերգի կազմակերպիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերության ներկայացուցիչները չեն նշել որոշման պատճառը։
Ինքը՝ երաժիշտը, դեռ չի մեկնաբանել լուրը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լեպսի համերգը չեղարկվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ դիրքորոշման պատճառով։ Ավելի վաղ նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել էր, որ երգիչ Նիկոլայ Բասկովի հետ մեկ միլիոն ռուբլի կտրամադրի բոլորին, ովքեր Ուկրաինայում կոչնչացնեն արևմտյան տանկերը։ Նրա հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել Ղազախստանում հատուկ գործողությունը դատապարտող ակտիվիստների մոտ։ Նրանք կոչ են արել բոյկոտել արտիստի ելույթը։










