Մասկը Մոդիին կտեղեկացնի Tesla-ի՝ Հնդկաստանում ներդրումային ծրագրերի մասին 

23:20 • 20.06.23

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ուղիղ կտեղեկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին այնտեղ արտադրական բազա ստեղծելու ծրագրերի մասին։ Գրել է Reuters-ը՝ հղում անելով այդ մասին անմիջական տեղեկություն ունեցող աղբյուրին:

Հանդիպումը, որը բարձր մակարդակով առաջինն է ընդլայնումը քննարկելու համար, կկայանա երեքշաբթի օրը՝ Մոդիի՝ ԱՄՆ պետական այցի ժամանակ:

Ամերիկյան ավտոարտադրողի ղեկավարներն անցյալ ամիս այցելել են Հնդկաստան ու բանակցություններ վարել հնդիկ պաշտոնյաների և նախարարների հետ՝ մեքենաների արտադրական բազա ստեղծելու, ինչպես նաև Հնդկաստանում մարտկոցներ արտադրելու վերաբերյալ:

Մասկը Մոդիի հետ կքննարկի ներդրումային ծրագրերն ու հեռանկարները։ Ասել է աղբյուրը՝ ծրագրված քննարկումը նկարագրելով որպես «բարձր մակարդակի հանդիպում Հնդկաստանի տնտեսական ներուժի մասին»։

«Tesla-ն շատ ուժեղ ծրագրեր ունի Հնդկաստանի համար, ներառյալ արտադրությունը»,- հավելել է աղբյուրը:

Tesla-ն չի պատասխանել թեմայի առընչությամբ Reuters-ի հարցումներին:

Հնդկաստանի կառավարության խոսնակը չի պատասխանել այս թեմայով հարցմանը:

 

Մասկը Մոդիին կտեղեկացնի Tesla-ի՝ Հնդկաստանում ներդրումային ծրագրերի մասին