Սիլվեստր Ստալոնեն արձագանքել է Ադելի կողմից իր առանձնատունը գնելուն և այնտեղ «Ռոքիի» արձանը թողնելուն

22:35 • 20.06.23

Ամերիկացի հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն արձագանքել է երգչուհի Ադելի կողմից իր առանձնատունը գնելուն և այնտեղ Ռոքի Բալբոայի արձանը թողնելուն: Այս մասին գրել է ET online-ը։

Ստալոնեն վերջերս հարցազրույց է տվել WSJ-ին՝ անդրադառնալով նաև Լոս Անջելեսի Բևերլի այգում իր առաձնատան վաճառքին։ 

Երբ նրան հարցրել են, թե ինչու տեղափոխվելիս չի ցանկացել իր հետ տանել արձանը, որը պատկերում է իր խորհրդանշական կերպարը՝ բռնցքամարտիկ Ռոքի Բալբոային, Ստալոնեն խոստովանել է. «Ես ուզում էի»։

«Բայց նա ասաց՝ այդպես չի լինի, դա կխափանի ամբողջ գործարքը»,- ասել է Ստալոնեն՝ հավելելով, որ Ադելն ուզում էր պահել արձանը:

Ադելը տունը գնել է անցյալ տարի 58 միլիոն դոլարով:

«Ինձ դուր է գալիս այն, ինչ նա անում է»,- ասել է Ստալոնեն երգչուհու՝ տունը վերանորոգելու ծրագրի մասին խոսելով:

Սիլվեստր Ստալոնեն արձագանքել է Ադելի կողմից իր առանձնատունը գնելուն և այնտեղ «Ռոքիի» արձանը թողնելուն