Toyota-ն հետ է կանչում մոտ 594.000 մեքենա. խոսքը Yaris, Aqua և Sienta մոդելների մասին է
Ճապոնական Toyota ընկերությունն ամորտիզատորների հետ կապված խնդիրների պատճառով հետ է կանչում մոտ 594.000 ավտոմեքենա։ Այս մասին հունիսի 23-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Ավտոարտադրողը համապատասխան դիմում է ներկայացրել երկրի տրանսպորտի նախարարություն։
Հետկանչը կվերաբերի երեք մոդելների՝ Yaris, Aqua և Sienta, որոնք թողարկվել են 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի մայիսը:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ամորտիզատորները մասամբ թերի են. երբ մեքենան անընդհատ շարժվում է դժվարանցանելի ճանապարհներով, այս բաղադրիչի մի մասը կարող է կոտրվել։
Նախարարությունը նշել է, որ դեռևս պատահարներ չեն գրանցվել, սակայն հայտնի է 31 խափանման դեպք։










