Փոլ ՄըքՔարթնին պարզաբանել է «Բիթլզի» վերջին երգում արհեստական բանականության օգտագործումը

19:55 • 23.06.23

Հանրահայտ երգիչ, երաժիշտ Փոլ ՄըքՔարթնին պարզաբանել է Beatles-ի վերջին նախագծում արհեստական բանականության (AI) օգտագործման մանրամասները։

Անցյալ ամիս 81-ամյա երաժիշտը հայտնել էր, որ իր թիմն օգտագործել է տեխնոլոգիան՝ խմբի հանգուցյալ երգիչ Ջոն Լենոնի ձայնը հին ձայնագրությունից «հանելու» մասին։

Ուրբաթ օրը Yesterday-ի երգիչը Twitter-ի միջոցով պարզաբանել է, որ ինչ-որ «շփոթմունք ու շահարկումներ» են եղել առաջիկա երգի վերաբերյալ:

«Հիանալի է տեսնել նման հուզիչ արձագանք Beatles-ի՝ մեր առաջիկա նախագծին»,- գրել է նա։ 

«Մենք տեսել ենք որոշակի շփոթություն ու շահարկումներ դրա վերաբերյալ», - շարունակել է նա:

«Կարծես թե շատ գուշակություններ կան: Այս փուլում չեմ կարող շատ բան ասել, բայց պարզ լինելու համար, արհեստական կամ սինթետիկ ոչինչ չի ստեղծվել: Այդ ամենը իրական է»,- նշել է երգիչը։

Փոլ ՄըքՔարթնին բացատրել է, որ ինքը և իր թիմը «մաքրել են» գոյություն ունեցող որոշ ձայնագրություններ, որը «տարիներով շարունակվել է»:

«Մենք հուսով ենք, որ դուք սիրում եք այն այնքան, որքան մենք: Ավելի շատ նորություններ ընթացքում»,- եզրափակել է երաժիշտն իր թվիթը:

Ըստ Far Out Magazine-ի՝ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնն օգտագործել է AI վերականգնման տեխնոլոգիա, որը մաքրել է Մայքլ Լինդսի-Հոգի կողմից ի սկզբանե նկարահանված կադրերը «The Beatles. Get Back» վավերագրական ֆիլմի համար:

Փոլ ՄըքՔարթնին պարզաբանել է «Բիթլզի» վերջին երգում արհեստական բանականության օգտագործումը