Կալիֆոռնիայի բնակիչը դատապարտվել է Սիրիայից հնագույն խճանկարի անօրինական ներմուծման համար
ԱՄՆ Կալիֆոռնիայից մի տղամարդ մեղավոր է ճանաչվել Սիրիայից հնագույն խճանկարի անօրինական ներմուծման մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ դատախազությունը, գրել է AP-ն։
Պալմդեյլից 56-ամյա Մոհամադ Յասին Ալչարիհին դատապարտվել է երդվյալ ատենակալների կողմից չորեքշաբթ օրը «կեղծ դասակարգված ապրանքներ մուտքագրելու» մեղադրանքով,
Խճանկարը, որը պատկերում է առասպելաբանությունից մի հեքիաթ, որում Հերկուլեսը փրկում է Պրոմեթևսին, Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի թվագրում ունի: Իշխանությունները կարծում են, որ այն գողացել են պատերազմից տուժած Սիրիայից:

Ըստ դատախազների՝ Ալչարիհին գնել է խճանկարը 12 հազար դոլարով ու կեղծ դասակարգել է դրա արժեքն ու որակը, երբ այն ներմուծվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ նավահանգստից:
Այն ԱՄՆ է հասել Թուրքիայից որպես կոնտեյներային բեռնափոխադրման մաս՝ հայտարարագրվելով որպես կերամիկական սալիկներ՝ 600 դոլարից պակաս արժողությամբ: Մոտ 907 կիլոգրամ կշռող խճանկարը բեռնատարով տեղափոխվել է Ալչարիհիի տուն, որտեղ դաշնային գործակալները բռնագրավել են այն նրա ավտոտնակից 2016 թվականին:
Ալչարիհին 40,000 դոլար էր վճարել խճանկարը վերականգնելու համար, իսկ պետական գնահատող փորձագետը այն գնահատել էր 450 հազար դոլար:
Ալչարիհիին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 31-ին:










