Երգչուհի Կեշան ու պրոդյուսեր Դոկտոր Լյուկը լուծել են զրպարտության հայցը․ երգչուհին նրան մեղադրում էր բռնաբարության համար

21:31 • 23.06.23

Երգչուհի Կեշան ու երաժշտական պրոդյուսեր Դոկտոր Լյուկը լուծել են զրպարտության վերաբերյալ հայցը 9 տարվա վեճից հետո, երբ փոփաստղը մեղադրել էր նրան բռնաբարության համար: Այս մասին գրել է Sky News-ը։ 

 36-ամյա երգչուհին պնդում էր, որ Դոկտոր Լյուկը 2005 թվականին թմրանյութ է ներարկել ու բռնաբարել է իրեն, տարիներ շարունակ հուզական բռնության ենթարկել:

49-ամյա Դոկտոր Լյուկը հերքել էր դա և մեղադրել Կեշային զրպարտության համար՝ ասելով, որ նա կեղծիք է ներկայացրել՝ փորձելով դուրս գալ իր ռեկորդային պայմանագրից:

Կեշան նաև նամակներ էր հրապարակել, որոնցում պրոդյուսերն իբր քննադատում էր նրա քաշն ու արտաքինը։ Այն ժամանակ պրոդյուսերն ասել էր, որ նամակները կոնտեքստից դուրս են ներկայացված ու չեն ներկայացնում «ամբողջական պատկերը»:

Քաղաքացիական դատավարությունը, որը նշանակվել էր այս ամառ Նյու Յորքում, չի կայանա։

Համատեղ հայտարարության մեջ, որում հայտարարվում է, թե զույգը հասել է լուծման, Կեշան ասել է. «Միայն Աստված գիտի, թե ինչ տեղի ունեցավ այդ գիշեր, ինչպես միշտ ասել եմ»:

Իր իսկ հայտարարության մեջ Դր Լյուկը, որն աշխատել է երգչուհիների հետ, այդ թվում՝ Քեթի Փերիի, Մայլի Սայրուսի, Քելի Քլարքսոնի և Նիքի Մինաժի հետ, ասել է, որ բարին է մաղթում Կեշային:

Պրոդյուսերը, ում իսկական անունը Լուկաշ Գոթվալդ է, ասել է. «Չնայած ես գնահատում եմ Կեշային՝ կրկին ընդունելով, որ նա չի կարող պատմել, թե ինչ է տեղի ունեցել այդ գիշեր 2005 թվականին, ես միանգամայն վստահ եմ, որ ոչինչ չի եղել։

Պրոդյուսերը նաև ասել է, որ երբեք նրան թմրանյութ չի ներարկել կամ հարձակվել նրա վրա՝ նշելով, որ «երբեք դա չեմ անի որևէ մեկի հետ»:

 

 

Երգչուհի Կեշան ու պրոդյուսեր Դոկտոր Լյուկը լուծել են զրպարտության հայցը․ երգչուհին նրան մեղադրում էր բռնաբարության համար