Կյանքից հեռացել է «Տիտանիկ»-ի դերասան Լյու Փալթերը
14:07 • 27.06.23
Ամերիկացի դերասան Լյու Փալթերը, որն առավել հայտնի է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում Այսադոր Շտրաուսի դերով, 94 տարեկանում կյանքից հեռացել է: Այս մասին հայտնում է Deadline հրատարակությունը։
Փալթերը մահացել է Լոս Անջելեսի իր տանը: Մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը:
Placeholder










