Opel-ը թարմացրել է տարբերանշանը (լուսանկարներ, տեսանյութ)

11:31 • 27.06.23

Գերմանական Opel մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է թարմացված տարբերանշանը, որը պահպանել է իր հիմնական տարրը՝ կայծակի նշանը։

Ընդհանուր առմամբ, տարբերանշանն ավելի մինիմալիստական տեսք ունի՝ գծերն ավելի բարակ են դարձել։ Այն ստացել է Opel Compass անվանումը, գրում է motor.ru-ն:

Թարմացված տարբերանշանը մեքենաների վրա կհայտնվի 2024 թվականին։

Ընկերության գործադիր տնօրեն Ֆլորիան Հյութլի խոսքով՝թարմացված տարբերանշանը ոչ միայն խորհրդանշում է հավատարմությունը նորարարությանը, այլև «արտահայտում է մինչև 2028 թվականը Եվրոպայում ամբողջովին էլեկտրական բրենդ դառնալու հավակնություն»:

2021 թվականին Opel-ը հայտարարել էր մեքենաների տարբերանշանները QR կոդերով փոխարինելու մտադրության մասին։ 

Opel Unveils New Iconic ‘Blitz’ EmblemOpel Unveils New Iconic ‘Blitz’ EmblemOpel Unveils New Iconic ‘Blitz’ Emblem



Opel-ը թարմացրել է տարբերանշանը (լուսանկարներ, տեսանյութ)