Apple-ը պատրաստվում է հաջորդ տարի 18 նորույթ ներկայացնել. աղբյուր

17:19 • 28.06.23

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարի 18 նորույթ ներկայացնել. խոսքը iPhone-ների, Apple Watches-ների և Mac-երի մասին է:

Այս մասին հայտնի է դարձել Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանի արտահոսքից, գրում է techradar.com-ը:

Ըստ նրա կներկայացվի iPhone 15-ի չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max



Apple Watch-ի երեք մոդել՝ Apple Watch Series 9 (41mm և 45mm), Apple Watch Ultra 2



MacBook Pro-ի երեք մոդել՝ 13-դյույմանոց MacBook Pro (M3), 14-դյույմանոց MacBook Pro (M3 Pro, M3 Max), 16-դյույմանոց MacBook Pro  (M3 Pro, M3 Max)



iMac-ի երեք մոդել՝ 24-դյույմանոց iMac, ավելի մեծ iMac



MacBook Air-ի երկու մոդել



iPad-ի երեք մոդել՝ iPad Pro-ի երկու մոդել և iPad Air

Apple-ը պատրաստվում է հաջորդ տարի 18 նորույթ ներկայացնել. աղբյուր