Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը

14:32 • 04.07.23

Ամերիկացի ծրագրավորող, ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կմեկնարկի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից հավելվածը հուլիսի 6-ին, գրում է BBC-ն։

Հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։

Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Meta-ի 39-ամյա ղեկավար Մարկ Ցուկերբերգի և Tesla, SpaceX, Twitter ընկերությունների 52-ամյա ղեկավար Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։  Հավելվածի մասին հայտնի դառնալուց հետո Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել է Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել է՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:

Մենամարտը կարող է չկայանալ, քանի որ Մասկի մայրը՝ Մեյը չեղարկել է այն, սական UFC-ի նախագահ Դանա Ուայթը կարծում է, որ այն ոչ միայն կկայանա, այլև կլինի պատմության մեջ ամենադիտվածը։ Ինչպես նշել է ՈւայթըTMZ-ի հետ զրույցում, Մասկն ու Ցուկերբերգը «շատ լուրջ են տրամադրված» խառը մենամարտերի (MMA) կանոններով իրար դեմ մենամարտելու հարցում: Նրա կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կհավաքի բարեգործական նպատակներով:

Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը