Ռասել Քրոուն հայտարարել է, որ որևէ առնչություն չունի «Գլադիատոր 2» ֆիլմի հետ

13:15 • 05.07.23

Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն բողոքել է, որ իրեն չափազանց շատ հարցեր են տալիս «Գլադիատոր 2» ֆիլմի մասին, մինչդեռ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի, գրում է variety.com-ը։

«Նրանք պետք է ինձ վճարեն այնքան հարցերի համար, որոնք տալիս են մի ֆիլմի մասին, որում ես նույնիսկ չկամ», - լրագրողներին ասել է կինոաստղը Կարլովի Վարիի կինոփառատոնում:

«Ֆիլմն ինձ հետ կապ չունի։ Այդ աշխարհում ես արդեն մեռած եմ։ Վեց ոտնաչափ խորությամբ հողի տակ եմ: Բայց ես խոստովանում եմ, որ որոշակի խանդ եմ զգում, քանի որ այն հիշեցնում է ինձ ժամանակահատվածը, երբ ավելի երիտասարդ էի և այն, թե ֆիլմն ինչ նշանակություն ունեցավ ինձ համար, իմ կյանքում»:

Դերասանը հավելել է, որ ոչինչ չգիտի «Գլադիատոր 2»-ի դերասանական կազմի, սյուժեի մասին:

«Բայց ես գիտեմ, որ եթե Ռիդլի Սքոթը որոշել է ավելի քան 20 տարի անց երկրորդ մասը նկարահանել, նա պետք է որ շատ լուրջ պատճառներ ունենա: Կարծում եմ՝ ֆիլմը տպավոիչ է լինելու», - ասել է Քրոուն:

Նշենք, որ ավստրալացի դերասանը առավել հայտնի է դարձել «Գլադիատոր» ֆիլմում Մաքսիմուսի դերով, որի համար ստացել է «Օսկար» մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում;

Ռասել Քրոուն հայտարարել է, որ որևէ առնչություն չունի «Գլադիատոր 2» ֆիլմի հետ