Lamborghini-ի նոր Revuelto սուպերքարն այնպիսի մեծ պահանջարկ ունի, որ սպառված է մինչև 2025 թվականի վերջ (լուսանկարներ)

15:03 • 07.07.23

Lamborghini-ի նոր առաջատար սուպերքարը՝ 1015 ձիաուժ հզորությամբ Revuelto-ն, այնպիսի մեծ պահանջարկ ունի, որ արդեն բոլոր մոդելները վաճառվել են մինչև 2025 թվականի վերջ:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, վերջերս տված հարցազրույցում իտալական ավտոբրենդի գործադիր տնօրեն Ստեֆան Վինքելմանը հաստատել է, որ նորույթն արդեն սպառված է մինչև 2025 թվականի վերջ:

900.000 դոլար արժողությամբ, 6.5 լ աշխատանքային ծավալով V12 հիբրիդային շարժիչով Revuelto-ն պաշտոնապես ներկայացվել է մարտին։

Revuelto-ն նշանավորում է Lamborghini-ի նոր փուլի սկիզբը, որը 2025 թվականի վերջի դրությամբ կվաճառի միայն հիբրիդային ուժային համակարգով մեքենաներ:

Lamborghini-ն պնդում է, որ Revuelto-ն իրենց կողմից երբևէ արտադրված ամենաթեթև, բայց ամենահզոր V12-ն է, որը կարող է արտադրել 813 ձիաուժ: Ներքին այրման շարժիչին օգնում են էլեկտրական շարժիչների եռյակը, որոնք մեծացնում են ընդհանուր հզորությունը մինչև 1001 ձիաուժ՝ Revuelto-ն դարձնելով երբևէ ամենահզոր արտադրական Lamborghini-ն:

Lamborghini's $900,000 Revuelto hybrid supercar is such a big hit that it  is sold out until the end of 2025 - LuxurylaunchesRevuelto | Lamborghini.com




Lamborghini-ի նոր Revuelto սուպերքարն այնպիսի մեծ պահանջարկ ունի, որ սպառված է մինչև 2025 թվականի վերջ (լուսանկարներ)