Volkswagen-ը սկսում է իր առաջին ինքնակառավարվող մեքենաների փորձարկման ծրագիրը Միացյալ Նահանգներում (լուսանկարներ)

23:37 • 07.07.23

Volkswagen Group of America, Inc.-ն (VWGoA) 2023 թվականի հուլիսից սկսում է իր առաջին ինքնակառավարվող մեքենաների փորձարկման ծրագիրն Օսթինում: Այս մասին երեկ հայտնել է ընկերությունը։

Buzz մեքենաներ՝ համալրված ինքնավարման (autonomous driving / AD) տեխնոլոգիական հարթակով, որը մշակվել է համաշխարհային Volkswagen խմբի կողմից՝ Mobileye տեխնոլոգիական ընկերության հետ համատեղ:

Առաջիկա 3 տարիների ընթացքում VWGoA-ն նախատեսում է մեծացնել իր փորձնական խմբաքանակն Օսթինում, ինչպես նաև աստիճանաբար ընդլայնել փորձնական գործողությունները առնվազն ևս 4 ամերիկյան քաղաքներում:

Հիմնվելով այս սկզբնական փորձնական ծրագրի ընթացքում կատարված ներդրումների վրա՝ VWGoA-ն ակնկալում է Օսթինում ինքնավար մեքենաների առևտրային գործարկումը մինչև 2026 թվականը:

Volkswagen-ը սկսում է իր առաջին ինքնակառավարվող մեքենաների փորձարկման ծրագիրը Միացյալ Նահանգներում (լուսանկարներ)