14 մլն դոլար. Ռեմբրանդի՝ մասնավոր հավաքածում գտնվող վերջին կտավները վաճառվել են Christie's աճուրդում

13:44 • 07.07.23

Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի՝ մասնավոր հավաքածում գտնվող վերջին կտավները վաճառվել են Christie's աճուրդում՝ 11.2 մլն ֆունտ ստեռլինգով (14 մլն դոլար):

Ինչպես գրում է Daily Mail-ը, կտավներում պատկերված են Յան Վիլեմս վան դեր Պլյումը և նրա կինը՝ Յապգեն Կարելսը: Դրանք թվագրված են 1635-ին: Արվեստի այս նմուշները թաքնված էին հանրության աչքից մոտ 200 տարի. դրանք վերջին անգամ աճուրդի էին հանվել Բրիտանական աճուրդի տան կողմից՝ 1824-ին:

Օվալաձև յուղանկարները՝ մոտ  20 սմ բարձրությամբ, հայտնաբերել է Christie's-ի ներկայացուցիչ Հենրի Փեթիֆերը՝ ընտանիքի մասնավոր արվեստի գործերի հավաքածուի գնահատման ժամանակ: Նրա խոսքով՝ դա չափազանց տպավորիչ բացահայտում էր:

Այս դիմանկարները հետազոտվել են երկու տարի, նախքան տարեսկզբին Նիդեռլանդների Պետական թանգարանի՝ Ռեյկսմյուզեումի գիտնականները հաստատել են, որ դրանք Ռեմբրանդի աշխատանքն են:They had been hidden from public view for nearly 200 years when they were last under the hammer at the British auction house in 1824The intimate paintings of Jan Willemsz van der Pluym and his wife Jaapgen Carels, signed and dated 1635, went for double the estimate as part of Christie's Old Masters sale yesterday

14 մլն դոլար. Ռեմբրանդի՝ մասնավոր հավաքածում գտնվող վերջին կտավները վաճառվել են Christie's աճուրդում