Google-ը գործարկում է ChatGPT-ի մրցակից Bard-ը Եվրոպայում ու Բրազիլիայում
Google-ը հինգշաբթի հայտարարել է, որ իր AI chatbot Bard-ն այժմ հասանելի է ևս մոտ 50 երկրներում, ներառյալ Եվրոպական Միության բոլոր 27 երկրներում ու Բրազիլիայում։ Այս մասին գրել է France24-ը։
Այս կերպ տեխնոլոգիական հսկան մարտահրավեր է նետել Microsoft-ի կողմից աջակցվող ChatGPT-ին:
Ամերիկյան Google-ը Bard-ը շրջանառության է դրել փետրվարին, բայց հետաձգել էր դրա թողարկումը Եվրամիությունում, քանի որ դաշինքը նախատեսում է կարգավորել արհեստական բանականությունը՝ արագ աճող տեխնոլոգիայի ռիսկերի հետ կապված մտահոգությունների պատճառով:
«Google-ը վազում է մրցակից Microsoft-ին հասնելու համար, որը շտապել է ինտեգրել ChatGPT-ի նման հզորություններն իր արտադրանքների լայն տեսականիում, ներառյալ Bing որոնման համակարգը»,- գրել է France24-ը:
Bard-ն «այժմ հասանելի է աշխարհի մեծ մասում ու ամենալայն տարածված լեզուներով»,- բլոգում գրել են AI արտադրանքի լիդ Ջեք Կրավչիկն ու փոխնախագահ Ամարնագ Սուբրամանյան:










