Թոմ Քրուզը պատմել է, որ «քրտնաջան աշխատում է» տիեզերքում ֆիլմ նկարահանելու ուղղությամբ

13:29 • 13.07.23

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզն առաջվա պես ցանկանում է ֆիլմ նկարահանել տիեզերքում, ինչի մասին առաջին անգամ հայտնել էր երեք տարի առաջ:

Variety ամսագրի հետ զրույցում  61-ամյա կինոաստղը նշել է. «Մենք քրտնաջան աշխատում ենք դրա վրա և տեսնենք, թե ինչպես կստացվի»:

Սպասվող ֆիլմի բյուջեն կազմում է 200 միլիոն դոլար. դրան հավանություն է տվել Universal կինոընկերությունը, սակայն արտադրության մեկնարկի ամսաթիվը դեռևս որոշված չէ, բացատրել է Քրուզը:

2020 թվականին ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հաստատել է, որ Քրուզն աշխատում է Միջազգային տիեզերակայանում ֆիլմ նկարահանելու նախագծի վրա: Հաղորդվում էր, որ նա օգնություն կստանա Իլոն Մասկի Space X-ից:

Նշենք, որ 2021-ին Ռուսաստանը Միջազգային տիեզերակայանում նկարահանել է «Մարտահրավեր» ֆիլմը. այն պատմում է մի կին բժշկի մասին, որը գնացել է ՄՏԿ՝ տիեզերագնացին մահից փրկելու համար:

 

Թոմ Քրուզը պատմել է, որ «քրտնաջան աշխատում է» տիեզերքում ֆիլմ նկարահանելու ուղղությամբ