Հնդկաստանը դեպի Լուսին է արձակել «Չանդրայան-3» սարքը

17:04 • 14.07.23

Հնդկական LVM3 հրթիռակիրն ուղեծիր է դուրս բերել «Չանդրայան-3» լուսնային կայանը: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը:

Սարքը պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա: Եթե Հնդկաստանին դա հաջողվի, ապա այն կդառնա դեպի Լուսին սարք ուղարկած ու դրա բարեհաջող վայրէջքն իրականացրած չորրորդ երկիրն աշխարհում: Առայժմ դա հաջողվել է միայն Միացյալ Նահանգներին, նախկին Խորհրդային Միությանը և Չինաստանին: Այս տարվա սկզբին Ճապոնիայի փորձն ավարտվել է սարքի կործանմամբ:

75 միլիոն դոլարից պակաս բյուջեով կառուցված «Չանդրայան-3» սարքը պետք է օգոստոսի 23-ին վայրէջք կատարի Լուսնի վրա:

Հնդկաստանը դեպի Լուսին է արձակել «Չանդրայան-3» սարքը