Ֆրանսիայում կյանքից հեռացել է դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինը

16:07 • 16.07.23

76 տարեկանում մահացել է դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինը։ Ինչպես նշում է le Parisien-ը, նրա դին կիրակի գտել են փարիզյան տանը:

Հրատարակությունը նշում է, որ մահից որոշ ժամանակ առաջ Բիրկինն առողջական պատճառներով չեղարկել էր համերգները։

Բիրկինը ծնվել է Լոնդոնում, սակայն 60-ականների վերջին՝ հայրենիքում դերասանական կարիերան սկսելուց անմիջապես հետո, տեղափոխվել է Ֆրանսիա։ Բիրկինին լայն ժողովրդականություն է բերել «Je t'aime... moi non plus» երգը, որը ձայնագրվել է Սերժ Գենսբուրգի հետ համագործակցությամբ։

Այնուհետև նա աշխատել է որպես մոդել, շարունակել իր կարիերան որպես երգչուհի և դերասանուհի՝ խաղալով մի քանի տասնյակ ֆիլմերում։ 80-ականների սկզբին նա դարձել է հեղինակավոր Hermès նորաձևության տան մուսան, արդյունքում ստեղծվել է լեգենդար Birkin պայուսակի մոդելը։

Դերասանուհին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով և Ֆրանսիայի ազգային շքանշանով։ Համագործակցել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։


Jane Birkin on Serge Gainsbourg, #MeToo and that handbag ahead of "Le  Symphonique" tour | CNN25 Best Jane Birkin Style Moments - Jane Birkin Style InspirationJane Birkin has died at the age of 76, French media report | Daily Mail  OnlineJane Birkin: Singer and actress recovering from stroke - BBC NewsLife, death and Serge: Jane Birkin reveals her insecurities in emotional  memoir | Jane Birkin | The Guardian
File:Jane Birkin - 66ème Festival de Venise (Mostra) crop.jpg - Wikimedia  Commons

Ֆրանսիայում կյանքից հեռացել է դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինը