Առաջին սերնդի iPhone-ը վաճառվել է ավելի քան 190.000 դոլարով

17:11 • 19.07.23

Առաջին սերնդի iPhone-ն ԱՄՆ-ում կայացած աճուրդում վաճառվել է 190.373 դոլարով: Սարքը վաճառվել է իր օրիգինալ փաթեթավորմամբ։

Վաճառքից ստացված գումարը գրեթե 380 անգամ գերազանցում է այս սմարթֆոնի արժեքը 2007 թվականին թողարկման պահին, երբ այն կազմում էր 499 դոլար, ասել է LCG Auctions-ը:

Մոդելը հագեցած է 4 գիգաբայթ հիշողությամբ։ Այն 20 անգամ ավելի հազվադեպ է հանդիպում, քան նույն ժամանակահատվածում արտադրված 8 ԳԲ տարբերակը:

Փաստն այն է, որ այս մոդելի արտադրությունը դադարեցվել է թողարկումից ընդամենը երկու ամիս անց:

Запечатанный iPhone первого поколения продали на аукционе за рекордные 190  тысяч долларов — Сноб

Առաջին սերնդի iPhone-ը վաճառվել է ավելի քան 190.000 դոլարով