Քիլիան Մերֆին «Օպենհայմեր» ֆիլմում իր կերպարին հնարավորինս շատ նմանվելու համար «օրական ընդամենը մեկ նուշ» է կերել (լուսանկարներ)

16:08 • 19.07.23

Միջուկային զենքի մշակման առաջին փուլերը գլխավորած ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերի կյանքի պատմությունը ներկայացնող ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Քիլիան Մերֆին իր կերպարին արտաքնապես հնարավորինս շատ նմանվելու համար «օրական մեկ նուշ» է կերել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 47-ամյա Մերֆին ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմում մարմնավորել է «ատոմային ռումբի հորը»՝ ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերին, որն իրական կյանքում բավականին նիհար է եղել:

Real life: Cillian explained that Oppenheimer (pictured in real life) 'never ate' and lived off 'martinis and cigarettes'

Մերֆիի խաղընկերուհին՝ Էմիլի Բլանթը, որը մարմնավորել է գիտնականի կնոջը՝ Քիթիին, պատմելով դերասանի խիստ սննդակարգի մասին, ասել է, որ նա ընդամենն օրական մեկ նուշ էր ուտում:

«Դա այնպիսի լուրջ մոտեցում էր: Նա ամեն օր միայն մի նուշ էր ուտում: Նա այնքան էր հյուծվել», - պատմել է Բլանթը:

Hotly-anticipated: Cillian takes on the role of Dr J. Robert Oppenheimer and critics have tipped it to win big. He is pictured with Emily Blunt, who plays his on-screen wife Kitty

Մերֆին ևս պատմել է կտրուկ ֆիզիկական փոփոխությունների մասին, որոնցով անցել էր: Նա նաև խոստովանել էր, որ իր այս կերպարանափոխությունը «առողջ» չէր:

New York Times-ի հետ զրույցում դերասանը պատմել է, որ նկարահանումների մեկնարկից հինգ ամիս առաջ սկսել է ֆիզիկապես և էմոցիոնալ առումով պատրաստվել դերին:

Drama: The Christopher Nolan-directed epic follows Oppenheimer as he directs the laboratory designing the atomic bomb during World War Two as part of the top-secret Manhattan Project

«Ես սիրում եմ մարմնով ևս համապատասխանել կերպարիս, իսկ Օպենհայմերն ուներ շատ հստակ ուրվագիծ, որը ես ուզում էի ճիշտ ներկայացնել: Ես ստիպված էի բավականին նիհարել... Նա շատ նիհար էր, գրեթե հյուծված, գոյատևում էր «Մարտինի»-ով և ծխախոտով», - նշել է դերասանը:

Drastic: Cillian also told how he tested himself on how little he could eat while gearing up for the role, confessing that he 'doesn't advise' the extreme diet

Մերֆին նաև պատմել է, թե ինչպես է դերին պատրաստվելիս փորձել, թե որքան քիչ կարող է ուտել՝ խոստովանելով, որ խորհուրդ չի տալիս նման էքստրեմալ սննդակարգը:

Սակայն դերասանը չի ցանկացել հստակ բացահայտել, թե որքան քաշ է կորցրել դերի համար:


 

Քիլիան Մերֆին «Օպենհայմեր» ֆիլմում իր կերպարին հնարավորինս շատ նմանվելու համար «օրական ընդամենը մեկ նուշ» է կերել (լուսանկարներ)