Կյանքից հեռացել է ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը

17:19 • 21.07.23

96 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը։ Այս մասին AP-ին հայտնել է հրապարակախոս Սիլվիա Վայները։ Նրա խոսքով՝ նա մահացել է իր հայրենի քաղաքում՝ Նյու Յորքում։

Վայները գործակալությանը չի ներկայացրել Բենեթի մահվան պատճառը։ 2016 թվականին երաժշտի մոտ ախտորոշվել էր Ալցհեյմերի հիվանդություն։

Թոնի Բենեթը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 3-ին Նյու Յորքում։ Նա կատարել է ավանդական սվինգ և փոփ երաժշտություն՝ ջազի տարրերով։ Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է ավելի քան 70 ալբոմ և շահել 19 Գրեմմի մրցանակ, որոնցից 17-ը շահել է 60 տարեկանից հետո։ Բենեթի ամենահայտնի երկրպագուներից էր երգիչ և դերասան Ֆրենկ Սինատրան։

88 տարեկանում Բենեթը դարձել է ամենատարեց ողջ երաժիշտը, որի ալբոմը (Cheek to Cheek) հայտնվել է Billboard 200 հիթ շքերթում։ Ալբոմը ձայնագրվել է երգչուհի Լեդի Գագայի հետ։




Կյանքից հեռացել է ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը