Չինաստանի Galactic Energy ընկերությունը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել 2 տիեզերական արբանյակ
Չինաստանի Galactic Energy ընկերությունը շաբաթ օրը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել 2 տիեզերական արբանյակ՝ Qiankun-1-ը և Taian-ը: Այս մասին ընկերությունը հայտնել է WeChat-ի իր էջում, գրել է CGTN-ը։
Արձակումն իրականացվել է Ceres-1 կոմերցիոն հրթիռակրի միջոցով Պեկինի ժամանակով 13:07-ին (Երևանի ժամանակով 09:07-ին) երկրի հյուսիսում գտնվող Ջիցյուան կոսմոդրոմից:
Առաքելությունը, որի ընթացքում գործարկվել են այս սարքերը, կոչվում է Lemon Tree: Qiankun-1 հեռավար զոնդավորման արբանյակը կօգտագործվի «չափազանց ցածր ուղեծրի և առաջադեմ օդատիեզերական հարթակի համար հիմնական բեկումնային տեխնոլոգիաների փորձարկման նպատակով»: Taian-ը, որը նաև կոչվում է Xing Shidai-16, նախատեսված է համակարգչային տեխնիկայի ոլորտում բարձր տեխնոլոգիական նախագիծ իրականացնելու համար։
Ceres-1-ը 1,4 մ տրամագծով պինդ վառելիքով աշխատող չորս աստիճանի թեթև դասի հրթիռ է, այն ունի 19 մ երկարության և ունակ է մինչև 400 կգ օգտակար բեռ արձակել Երկրի ցածր ուղեծիր։ Ամբողջ ժամանակ նրա շնորհիվ գործարկվել են 21 կոմերցիոն արբանյակներ 12 կազմակերպությունների համար:










