«Հրաժեշտ բոլոր թռչուններին». Մասկը կփոխի Twitter-ի տարբերանշանը
14:46 • 23.07.23
Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ սոցցանցի տարբերանշանը փոխվելու է։
«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել է նա։
Մեկ այլ գրառման մեջ էլ միլիարդատերը նշել է.«Եթե այսօր երեկոյան հրապարակվի բավական լավ X տարբերանշան, մենք վաղը այն կներկայացնենք համաշխարհային մասշտաբով»:
Placeholder










