Գերմանիան նախատեսում է 20 միլիարդ եվրո ներդնել կիսահաղորդիչների արտադրության մեջ. Bloomberg
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 20 միլիարդ եվրո ներդնել երկրում կիսահաղորդիչների արտադրության մեջ՝ «խթանելու տեխնոլոգիաների զարգացումը և ապահովելու կարևոր բաղադրիչների մատակարարումը աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում»։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։
Գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ երկրի Կլիմայի և տրանսֆորմացիայի պետական արտաբյուջետային հիմնադրամից (CIF) վերցված միջոցները «մինչև 2027 թվականը կտրամադրվեն գերմանական և արտասահմանյան ընկերություններին»։ CIF-ը նախապես ստեղծվել էր տնտեսությունում ածխածնի արտանետումների դեմ պայքարելու համար, սակայն հետագայում որոշվել է իր միջոցները վերահղել այլ նպատակների՝ դաշնային բյուջեի ծախսերը նվազեցնելու համար։
Նաև նշվում է, որ կառավարությունն արդեն հաստատել է 10 միլիարդ եվրոյի ներդրումը պրոցեսորներ արտադրող ամերիկյան Intel Corp-ի համար Մագդեբուրգում նոր գործարան կառուցելու համար։ Այժմ իշխանությունները բանակցություններ են վարում 7 միլիարդ եվրոյի սուբսիդիաների համար՝ ընդլայնելու Թայվանի կիսահաղորդչային արտադրական ընկերությունն ու չիպեր արտադրող գերմանական Infineon Technologies AG-ն:










