Twitter-ը փոխել է իր տարբերանշանը

14:28 • 24.07.23

Twitter սոցկայքը փոխել է իր տարբերանշանը՝ կապույտ թռչունին փոխարինել է X տառը՝ սև ուրվագծով։

Սոցցանցի սեփականատեր, գործարար Իլոն Մասկը նախօրեին հայտարարել էր սպասվող փոփոխությունների մասին։

«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել էր նա։

Մասկը Twitter-ը ձեռք է բերել 2022 թվականի աշնանը՝ 44 միլիարդ դոլարով: 

Image

 

Twitter-ը փոխել է իր տարբերանշանը