Twitter-ի ռեբրենդինգից հետո սոցցանցում հրապարակումները կկոչվեն «իքսեր»

15:06 • 25.07.23

Twitter-ի ռեբրենդինգից հետո սոցցանցում հրապարակումները կկոչվեն «իքսեր»: Ինչպես նշում է kommersant.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը։

«Twitter-ի գրառումները կկոչվեն «իքսեր»», - գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։ 

Հիշեցնենք, որ նախքան ռեբրենդինգն ու տարբերանշանի փոփոխումն այս սոցկայքում հրապարկումները կոչվում էին «թվիթներ»:

Նախօրեին Twitter սոցկայքը փոխել է իր տարբերանշանը՝ կապույտ թռչունին փոխարինել է X տառը՝ սև ուրվագծով։ Մասկը մինչ այդ հայտարարել էր սպասվող փոփոխությունների մասին։

«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել էր նա։

Մասկը Twitter-ը ձեռք է բերել 2022 թվականի աշնանը՝ 44 միլիարդ դոլարով: 



Twitter-ի ռեբրենդինգից հետո սոցցանցում հրապարակումները կկոչվեն «իքսեր»