Կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը. հայտնի էր հատկապես Nothing Compares 2 U երգով

23:13 • 26.07.23

Կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Այս մասին գրել է Irish Times-ը։

Նա  56 տարեկան էր։ Երգչուհու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը։

Երգչուհու ընտանիքը հայտարարության մեջ ասել է. «Մեծ ցավով հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին։ Նրա ընտանիքը և ընկերները ամայացած են ու խնդրել են մեկուսություն պահպանել այս շատ դժվար պահին»:

Հռչակավոր դուբլինյան կատարողը թողարկել է 10 ալբոմ, նրա Nothing Compares 2 U երգը 1990 թվականին ճանաչվել է աշխարհի թիվ մեկ սինգլը Billboard Music Awards-ի կողմից։

Այս երգի շնորհիվ 1991 թվականին Օ’Քոնորը Rolling Stone ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։

Կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը. հայտնի էր հատկապես Nothing Compares 2 U երգով