Universal Pictures-ը թողարկել է «Էկզորցիստը․ Հավատացյալ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

08:23 • 26.07.23

Universal Pictures-ը թողարկել է «Էկզորցիստը․ Հավատացյալ» (The Exorcist: Believer) սարսափ ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

Ֆիլմը հիմնված է Ուիլյամ Փիթեր Բլաթի 1971 թվականին թողարկված համանուն վեպի վրա ու հանդիսանում է Ուիլյամ Ֆրիդքինի՝ 1973 թվականին նկարահանված «Էկզորցիստը» (The Exorcist) ֆիլմի շարունակությունը։

1973 թվականին նկարահանված ֆիլմի շարունակությունը 12-ամյա աղջկա մասին է, որը ղեկավարվում է առեղծվածային դիվային էակով, որը ստիպում է երեխայի մորը դիմել երկու քահանաների օգնությանը:

Նախագծի մասին հայտարարվել է 2020 թվականի օգոստոսին՝ որպես ֆրանշիզայի վերագործարկում:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 13-ին։

Universal Pictures-ը թողարկել է «Էկզորցիստը․ Հավատացյալ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)