Գիտնականները վերականգնել են 45,000 տարի առաջ ապրած կնոջ դիմագծերը (լուսանկարներ)
Գիտնականները վերականգնել են Երկրի վրա ապրած «ամենահին մարդու» դեմքը. խոսքը կնոջ մասին է, որն ապրել է 45,000 տարի առաջ:
Նրա դիմագծերը վերականգնվել են Բրազիլիայից, Ավստրալիայից և Իտալիայից գիտնականների միջազգային թիմի ջանքերով՝ նրա կոտրված գանգի թվային մոդելի կիրառմամբ, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ ավելի քան 70 տարի առաջ Չեխիայում հայտնաբերված քարացած մնացորդները գանգի միայն մի մասն են: Գանգը հայտնաբերվել է ինը կտորով՝ 1950 թվականին բուլղարական Բաչո Կիրո կոչվող քարանձավում։
Թիմին հասանելի չէր հնագույն գանգը, և նրանք օգտագործել են գանգի թվային մոդելը, պատկերներն ու գրանցված չափագրումները, ինչը հետազոտողներն արդեն արել էին այս տարի Թութանհամոնի դեմքը վերստեղծելու համար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում էր, որ այս կինն առաջին հոմոսափիենսներից էր, որ ապրել է Եվրասիայում:












