Ինչպե՞ս է Արգիշտի արքան հիմնադրում Էրեբունին. վիրտուալ ուղևորություն Էրեբունի ամրոցում (տեսանյութ)

18:13 • 04.08.23

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում «վիրտուալ ուղևորության» հնարավորություն է ստեղծվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Սկզբում այցելուները հնարավորություն են ունենում տեսնել, թե ինչպես է Արգիշտի Առաջինը կերտում Էրեբունի ամրոցը և Երևանի ծննդյան վկայական համարվող սեպագիր արձանագրությունը։ Իսկ երկրորդ մասում արդեն հնարավորություն ես ստանում Սուսի տաճարի կառուցմանը ներկա գտնվել, այնտեղ կատարվող ծեսերին։ Այնուհետև մտնել տաճար, հանդիպել արքային, թագուհուն, փոքրիկ արքայազնին»,- նոր տեխնոլոգայի մասին լրատվության վարչությանը պատմել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ինչպե՞ս է Արգիշտի արքան հիմնադրում Էրեբունին. վիրտուալ ուղևորություն Էրեբունի ամրոցում (տեսանյութ)