Boeing-ը նախատեսում է Starliner-ը պատրաստել տիեզերական թռիչքի մինչև 2024 թվականի մարտը
Ամերիկյան Boeing ընկերությունը նախատեսում է 2024 թվականի մարտի վերջին ավարտել Starliner տիեզերանավի նախապատրաստումը դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) առաջին թռիչքի համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Boeing-ը նախատեսում է ավարտել տիեզերանավը մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջը, սակայն «հստակ ամսաթիվը կորոշվի ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն (NASA) հետ համատեղ աշխատանքից հետո»:
Նա նշել է, որ վերջնական ժամկետի ընտրությունը կախված է պարաշյուտային համակարգի հաջող փորձարկումից, որը նախատեսված է նոյեմբերին, նաև այլ կարևոր տեխնիկական ու անվտանգության խնդիրներից:
Ըստ Bloomberg-ի` հունիսին NASA-ն ու Boeing-ը անորոշ ժամանակով հետաձգել էին տիեզերանավի արձակումը։
7 հոգանոց անձնակազմի և 60 ժամ ինքնավար թռիչքի համար նախատեսված Starliner-ի քաշը 13 տոննա է։ Այն առաջին անգամ առանց գործարկվել է դեպի ISS 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Քեյփ Կանավերալ ռազմաօդային բազայից։ 2022 թվականի մայիսին երկրորդ փորձնական թռիչքը հաջողությամբ էր ավարտվե՝ չնայած գործընթացում առաջացած խնդիրներին։










