Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիեզերանավ է արձակել դեպի Լուսին (տեսանյութ)

12:10 • 11.08.23

«Ռոսկոսմոս»-ն արձակել է «Լունա 25» տիեզերանավը, որը պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա։ Արձակումն իրականացվել է Ռուսաստանի Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանից։ Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին տիեզերանավն է, որն արձակվել է Լուսին։

Արձակումից հետո տիեզերանավը, ըստ թռիչքի պլանի, պետք է օգոստոսի 21-22-ը վայրէջք կատարի Լուսնի հարավային բևեռի շրջանում, գրում է rbc.ru-ն։

Լուսնի մակերեսին բարեհաջող վայրէջքի դեպքում սարքը կուսումնասիրի լուսնային հողը՝ ջրի հետքեր փնտրելու համար: Լուսնային մոդուլը կշռում է 1750 կգ և հագեցած է արևային մարտկոցներով և ռադիոիզոտոպային էներգիայի աղբյուրով։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հնդկաստանն արձակել է իր լուսնագնացը, որի վայրէջքը նախատեսված է 2023 թվականի օգոստոսի 23-ին։

Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիեզերանավ է արձակել դեպի Լուսին (տեսանյութ)