Սիդնի Սվինին Spider-Woman-ի դերը կխաղա «Մադամ Վեբ» ֆիլմում

23:43 • 11.08.23

Սիդնի Սվինին հաստատել է, որ Ջուլիա Քարփենթերի / Սարդ-Կնոջ  (Spider-Woman) դերը կխաղա Sony-ի «Մադամ Վեբ» (Madame Web) ֆիլմում, որի թողարկումը նախատեսված է 2024 թվականի փետրվարի 16-ին։

Variety-ի հետ զրույցում «Էյֆորիա» սերիալի աստղը հաստատել է տեղեկությունը։ 

Քարփենթերը կերպար է, որը Մարվելի կոմիքսում դառնում է Սարդ-Կինը, բայց երկրորդն է լինելու որպես այսպիսի հերոսուհի։ 

«Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի գլխավոր դերակատար Դակոթա Ջոնսոնը մարմնավորելու է Ջեսիքա Դրյուին՝ սարդի ունակություններ ունեցող առաջին կնոջը՝ Մադամ Վեբին։

Սիդնի Սվինին Spider-Woman-ի դերը կխաղա «Մադամ Վեբ» ֆիլմում