McLaren-ն էլեկտրական սուպերքար կթողարկի
McLaren մեքենաշինական ընկերությունն էլեկտրական սուպերքար կթողարկի, որը շուկա դուրս կգա մինչև 2030 թվականը, հայտնում է Autocar-ը՝ հղում անելով բրիտանական ավտոարտադրողի ղեկավար Մայքլ Լեյթերսին։
«Մենք չենք ուզում ստեղծել 2000 կգ քաշով և 2000 ձիաուժ հզորությամբ մեքենա։ Յուրաքանչյուրը կարող է դա անել: Մենք ցանկանում ենք ստեղծել մեքենա, որն իր քաշով համեմատելի է McLaren 750S-ի հետ, և մեզ պետք չէ 2000 ձիաուժ հզորություն՝ գերազանցելու այն, ինչ մենք անում ենք ներքին այրման շարժիչների մոդելների հետ»,- ասել է Լեյթերսը:
Հիշեցնենք, որ McLaren-ը ներկայումս չունի առաջատար մոդել՝ P1 հիբրիդային սուպերքարի թողարկումն ավարտվել է 2015 թվականին։










