«Ռոսատոմ»-ը պատրաստվում է արտադրել էլեկտրական մեքենաների ամբողջական շարժիչ
«Ռոսատոմ»-ը մտածում է էլեկտրամոբիլների ամբողջական շարժիչի նպատակային մատակարարման մասին։ Այս մասին հայտարարել է միջուկային պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, գրել է РИА Новости-ն։
Լիխաչովը Պուտինին պատմել է «Ռոսատոմի» նոր արտադրանքի ոլորտում 2 նախագծի մասին։
«Կալինինգրադում գործարան ենք կառուցում, Սերգեյ Սեմենովիչի շնորհիվ Մոսկվայի հետ պայմանավորվել ենք ստեղծել նմանատիպ գործարան»,- ասել է Լիխաչովը։
Նա ասել է, որ նախպատեսում են շարժիչներ պատրաստել Ռուսաստանի ավտոմոբիլային շուկայի համար՝ ԳԱԶ, ՎԱԶ, ՈՒԱԶ։










