Tesla-ն մրցունակությունը բարձրացնելու համար իջեցրել է էլեկտրական մեքենաների գները Չինաստանում․ FT

18:36 • 16.08.23

Tesla-ն իջեցրել է չինական շուկայի համար պատրաստված էլեկտարական մեքենաների մոդելների գները՝ դրա ավելի մեծ հատվածը գրավելու և տեղական ապրանքանիշերը դուրս մղելու համար: Այս մասին գրել է բրիտանական Financial Times թերթը։

Ընկերությունը շաբաթվա սկզբին «նվազեցրել է էլեկտրական մեքենաների տարբեր մոդելների գները», այդ թվում՝ 6,9%-ով S և X պրեմիում մոդելների հատվածում՝ համապատասխանաբար 103 հազար և 115 հազար դոլաի համապատասխանաբար:

Հրատարակությունը նշել է, որ Չինաստանը դարձել է կորպորացիայի համար ամենակարևոր շուկաներից մեկը (երկրին բաժին է ընկնում ընկերության տարեկան վաճառքի մոտ մեկ երրորդը)։

Հնարավոր է, որ Tesla-ն շուկայական էլ ավելի մեծ մասնաբաժին ձեռք բերելու համար «այս տարի գնա [իր արտադրանքի] հետագա գների նվազեցման», քանի որ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հուլիսին ասել էր, որ «հնարավոր է՝ զոհաբերի մարժան (ապրանքների առք ու վաճառքի գների տարբերությունը - Tert.am)՝ ավելի շատ մեքենաներ արտադրելու համար»:

Tesla-ն մրցունակությունը բարձրացնելու համար իջեցրել է էլեկտրական մեքենաների գները Չինաստանում․ FT