Գիտնականները ստեղծել են չաղտոտվող զուգարան (տեսանյութ)
Չինաստանի Ուհան քաղաքի Huazhong գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները ստեղծել են չափազանց սայթաքուն զուգարան, որը մնում է այդպես, նույնիսկ երբ մակերեսը քերծվում է: Այս մասին հայտնում է NewScientist պորտալը։
Զուգարանի սայթաքուն մակերեսների բազմաթիվ տեսակներ կան, օրինակ՝ տեֆլոնային ծածկույթ: Բայց դրանք բավականաչափ ամուր չեն. որքան շատ են օգտագործվում, այնքան ավելի քիչ են սայթաքուն դառնում: Դրա պատճառով ամանը ավելի արագ է կեղտոտվում, որոշ դեպքերում օգտագործողները նույնիսկ ստիպված են լինում փոխել զուգարանը։
Հեղինակները տպել են զուգարանի 3D մոդելը, որը մոտ 10 անգամ փոքր է լրիվ չափսի տարբերակից։ Որպես նյութ նրանք օգտագործել են պլաստմասե և հիդրոֆոբ ավազահատիկների խառնուրդ։ Այնուհետեւ նրանք մակերեսը քսել են սիլիկոնե յուղով, որը ներծծվել է նյութի կառուցվածքի մեջ:
Գիտնականները նաև փորձարկել են ծածկույթը տարբեր աղտոտիչներով՝ ջուր, կաթ, մածուն, մեղր և սինթետիկ կղանք: Նրանցից ոչ մեկը չի կպել զուգարանի ամանի մակերեսին։ Զուգարանը նույնքան սայթաքուն էր նույնիսկ ավելի քան 1000 անգամ հղկաթուղթով մաքրվելուց հետո:
Նրանց կարծիքով՝ մշակումը կօգնի զգալիորեն նվազեցնել լվացման համար օգտագործվող ջրի քանակը։










