Տիմատին ցանկանում է գնել Ռուսաստանում Domino’s Pizza ցանցը

18:16 • 22.08.23

Ռուսաստանցի ռեփեր Տիմատին դիմել է DP Eurasia-ին կապ հաստատել իր և ռեստորատոր Անտոն Պինսկու հետ՝ քննարկելու իրենց կողմից պիցցերիաների ցանց գնելը:

DP Eurasia-ն կառավարում է Domino’s Pizza ապրանքանիշը Ռուսաստանում։

Նրանք նախատեսում են ռեբրենդինգ անել։

Տիմատիի այս մասին հայտնել է Instagram-ի իր Stories բաժնում։

Նա նաև նշել է, որ ինքն ու Անտոն Պինսկին փորձ ունեն. 2022 թվականին նրանք ձեռք են բերել Starbucks-ի ռուսական բիզնեսը։ Անցյալ տարվա օգոստոսից սրճարանները բացվել են Stars Coffee նոր անվանումով։

Օգոստոսի 21-ին DP Eurasia-ն հայտարարել էր, որ դադարեցնում է Domino’s Pizza ապրանքանիշը Ռուսաստանում վաճառելու իր քայլերը։ Ընկերությունը նախաձեռնել էր ռուսական բիզնեսի սնանկացման սկիզբը։ Նրա արտաքին պարտքը գնահատվում է 520 մլն ռուբլի։ 2022 թվականի մարտին Domino’s Pizza-ի գլխավոր ֆրանչայզերը դադարեցրել էր ներդրումները Ռուսաստանում։

Տիմատին ցանկանում է գնել Ռուսաստանում Domino’s Pizza ցանցը