Կյանքից հեռացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն

19:23 • 22.08.23

Մահացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն։ Գրել է Life-ը՝ հղում անելով՝ ANSA լրատվական գործակալությունը։

Հատկապես հայտնի էին նրա՝ L'italiano, Buona notte, Solo noi, Donna, Donna mia, Serenata, Insieme, Innamorati, Per te երգերը։

Նրա մենեջեր Դանիլո Մանկուզոն այս լուրը հայտնել է ANSA-ին՝ ասելով, որ «երկարատև հիվանդության պատճառով երգչի վիճակը վերջին ամիսներին վատացել է»։ Երգիչն 80 տարեկան էր։

Կյանքից հեռացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն