Հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլի» մասնակից երկրների ցանկը

18:55 • 29.08.23

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը հրապարակել է այս տարվա երաժշտական միջոցառման մասնակից երկրների ցանկը:

Մասնակիցներն են՝ Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:

Մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Նիկայան պալատում։  2022 թվականի մրցույթում հաղթել էր Ֆրանսիայի ներկայաուցիչ Լիսանդրոն «Oh maman!» երգով։

Հրապարակվել է «Մանկական Եվրատեսիլի» մասնակից երկրների ցանկը