«Տոլու-3» արբանյակը ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը

17:24 • 02.09.23

«Տոլու-3» զոնդային արբանյակը, որը կառուցվել է Իրանի հեռահաղորդակցության արդյունաբերության ընկերության կողմից,  վերջին փորձարկումներից  հետո սեպտեմբերի 2-ին ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը։ Այս մասին  հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իրանական տիեզերական գործակալության կողմից պատվիրված «Տոլու-3» արբանյակը գործարկվել է ընթացիկ տարվա փետրվարին։

Այս արբանյակը կշռում է ավելի քան 100 կիլոգրամ և համարվում է երկրում ստեղծված արբանյակներից ամենածանրը։ Երկրից  500 կիլոմետր բարձրությամբ ուղեծրում այն կարող է սև-սպիտակ և գունավոր պատկերներ նկարել։

Երկրի ցածր ուղեծրում  տեղակայված «Տոլու-3» արբանյակը կկարողանա իրանական տիեզերական գործակալությանը փոխանցել անհրաժեշտ պատկերներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսները, բնական ռիսկերի կառավարումը և այլն:

«Տոլու-3» արբանյակը ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը