Կյանքից հեռացել է ամերիկյան Smash Mouth խմբի նախկին մենակատար Սթիվեն Հարվելը

21:56 • 04.09.23

56 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան Smash Mouth խմբի նախկին մենակատար ու հիմնադիր Սթիվեն Հարվելը։ Մահվան պատճառը լյարդի սուր անբավարարությունն էր։

Այս մասին հայտնել է խմբի մենեջեր Ռոբերտ Հեյսը, որի հայտարարությունը տարածել է AP-ն։

Հարվելը մահացել է այսօր առավոտյան Այդահոյում իր տանը՝ շրջապատված ընտանիքով ու ընկերներով։

Այլ մանրամասներ հայտնի չեն։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ երգչին ապրելու մի քանի օր է մնացել։ Այսօր նա հոսպիտալացվել էր։

Հարվելը ծնվել է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում 1967 թվականին։ Իր երաժշտական կարիերան սկսել էր որպես ռեփեր։

1994 թվականին նա Գրեգ Քեմփի և Փոլ Դե Լիսլի հետ ստեղծել է Smash Mouth ռոք խումբը։ 1999 թվականին թողարկվել է խմբի 2-րդ ստուդիական ալբոմը՝ Astro Lounge-ը, որը դարձել է կոմերցիոն առումով ամենահաջողը։ 

2012 թվականին թողարկվել էր խմբի վերջին Magic ալբոմը։ 2021 թվականին Սթիվեն Հարվելը լքել էր խումբը՝ պատճառ նշելով առողջական խնդիրները։

Խմբի հայտնի հիթերից է All Star-ը։

Կյանքից հեռացել է ամերիկյան Smash Mouth խմբի նախկին մենակատար Սթիվեն Հարվելը