BMW-ն ներկայացրել է բյուջետային էլեկտրական քրոսովեր (լուսանկարներ)

14:23 • 06.09.23

BMW iX1 էլեկտրական քրոսովերների շարքը համալրվել է eDrive 20-ի նոր նախնական տարբերակով: Այն կարող է մեկ լիցքավորմամբ 475 կմ անցնել: Այս մասին ասվում է գերմանական ավտոարտադրողի կայքում։

Էլեկտրական քրոսովերը հագեցած է 64,7 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով, որն ապահովում է արագ լիցքավորում մինչև 130 կՎտ հզորությամբ: Մարտկոցի մինչև 80%-ը լիցքավորվում է 29 րոպեում, իսկ էներգիայի պաշարը կազմում է 475 կմ։

Մեքենայի սրահում կա 10,7 դյույմանոց տեղեկատվական-ժամանցային էկրան, ստանդարտ սարքավորումները ներառում են BMW Maps նավիգացիոն համակարգ, վարորդի աջակցության համակարգ և հետևի տեսախցիկ:

BMW iX1 eDrive 20-ը համալրված է 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։  Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում  8,6 վայրկյանում։ Առավելագույն արագությունը 170 կմ/ժ է։

BMW-ն ներկայացրել է բյուջետային էլեկտրական քրոսովեր (լուսանկարներ)