France 2 հեռուստաընկերության եթերում հնչել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

11:13 • 06.09.23

France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի դեսպանատնից:

Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։

Կատարող` Ռուզան Մանթաշյան, սոպրանո

Նվագակցությամբ` Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։

France 2 հեռուստաընկերության եթերում հնչել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)