WhatsApp-ով հնարավոր է դարձել HD տեսանյութեր ուղարկել

17:29 • 07.09.23

WhatsApp մեսենջերն օգտատերերին թույլ է տվել HD որակով տեսանյութեր ուղարկել։ Նախկինում մեսենջերում տեսանյութերի ստանդարտ լուծաչափը 864x480 էր, սակայն այժմ օգտատերերը կարող են ուղարկել մինչև 1280x720 լուծաչափով տեսանյութեր:

HD որակով տեսանյութ ուղարկելու համար հաղորդագրություն ուղարկելիս պետք է սեղմել էկրանի վերևի HD պատկերակի վրա:

Չաթում բարձրորակ տեսանյութերը ներքևի ձախ անկյունում կնշվեն HD: Օգտատերերը կկարողանան ընտրել՝ ներբեռնել տեսանյութը բարձր, թե ցածր որակով։ WhatsApp-ը նախկինում թույլ էր տալիս ուղարկել HD լուսանկարներ:

WhatsApp-ով հնարավոր է դարձել HD տեսանյութեր ուղարկել