Apple Watch Series 9-ը ներկայացվել է կրկնակի հպման նոր գործառույթով
Apple-ն այսօր իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Apple Watch Series 9 խելացի ժամացույցը։
Խելացի ժամացույցն ունի մեկ չիպով Apple S9 համակարգ, որը 30%-ով գերազանցում է Apple Watch Series 8-ի նախորդ պլատֆորմին։ Նոր մոդելի անիմացիան բարելավվել է։
Apple Watch Series 9-ն ավելի լավ է ճանաչում ձայնային հրամաններն ու թույլ է տալիս կառավարել տարբեր գործառույթներ Siri-ի միջոցով:

Ժամացույցն ունի շատ վառ էկրան մինչև 2000 կդ/մք առավելագույն պայծառությամբ, այսինքն՝ պատկերը տեսանելի կլինի նույնիսկ արևի պայծառ լույսի ներքո։

Ավելացվել է նոր ժեստ (կրկնակի հպում) երաժշտություն նվագարկելու, զանգեր ստանալու և ավարտելու, լուսանկարներ ու տեսանյութեր անելու, ընտրացանկերը դիտելու և այլ գործառույթների համար: Դա անելու համար 2 անգամ պետք է հպել ցուցամատը բթամատին:

Ուշադրություն է դարձվել կորպուսի և մարտկոցի մեջ վերամշակված նյութերի օգտագործմանը՝ հաշվի առնելով էկոլոգիան, բնությունը։
Փաթեթավորումը նույնպես փոքրացվել է, իսկ նոր ժամացույցների ածխածնի հետքը հասցվել է զրոյի: Հաստատվել են տարբեր ժապավեններ, ներառյալ FineWoven նոր նյութից պատրաստված տարբերակը:

Գինը սկսում է 399 դոլարից։









