Ներկայացվել են iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը
Apple-ը ներկայացրել է iPhone 15 նոր սմարթֆոնը։ Այն ունի Super Retina XDR էկրան՝ 6,1 դյույմ, իսկ Plus մոդելի դեպքում էկրանի չափը 6,7 դյույմ է:

Ինչպես սպասվում էր Iphone 15-ը ունի Dynamic Island կտրվածք, որով նախկինում հագեցած էր iPhone 14 Pro մոդելը: Էկրանի պայծառությունը բարձրացվել է մինչև 2000 կդ/քմ:

Էկրանը պաշտպանված է խոնավությունից, ունի դիմացկուն ապակի։ Կորպուսը 75% վերամշակված ալյումինից է։
Սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ: Հիմնական տեսախցիկը 48 ՄՊ է: Տեսախցիկն ունի ծրագրային ապահովման բարելավումներ: Երկրորդ տեսախցիկը 12 մեգապիքսել է։ Սմարթֆոնն ունի 0,5x, 1x և 2x խոշորացման ռեժիմներ:

Նկարելուց հետո կարելի է վերահսկել խորությունն ու կենտրոնացումը:

iPhone 15-ը հագեցած է աղմուկի զսպման նոր բարձրորակ համակարգով, որն աշխատում է զանգերի ժամանակ։ Apple-ը նշել է արբանյակային կապի համակարգի մասին, որը դեռևս կաշխատի միայն SMS-ի դեպքում:
iPhone 15-ն ունի USB-C: Apple-ը հայտարարել է Airpods Pro-ի մասին՝ միակցիչով հագեցած պատյանով և USB-Cո-ով լարային ականջակալներով:
Սարքը սնուցվում է նոր A16 բիոնիկ չիպով, որն ունի վեց միջուկանի GPU: Չիպը նաև տրամադրում է Ultrawideband, որն առաջարկում է բարելավված FindMy ֆունկցիոնալը, որն առկա է նաև նոր Apple Watch Series 9-ում:

128 ԳԲ ֆլեշ հիշողությամբ iPhone 15 և iPhone 15 Plus տարբերակների գները սկսվում են համապատասխանաբար 799 և 899 դոլարից։









