Իգոր Նիկոլաևը սրտի վիրահատություն է տարել

12:35 • 19.09.23

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ, երգիչ-երգահան Իգոր Նիկոլաևը, որն օրերս հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում, սրտի վիրահատություն է տարել:

Ինչպես գրում է lenta.ru-ն, բժիշկներն արտիստին կատարել են կորոնար շրջանցման վիրահատություն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլաևն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, հայտնի է դարձել, որ Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է։ Երաժիշտի վիճակը գնահատվել էր ծանր։

Իգոր Նիկոլաևը սրտի վիրահատություն է տարել