Կյանքից հեռացել է պրոֆեսոր Դամբլդորի դերակատար Մայքլ Գամբոնը

16:03 • 28.09.23

82 տարեկանում կյանքից հեռացել է մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի դերակատար Մայքլ Գամբոնը, հայտնում է The Independent-ը։

Դերասանը մահացել է հիվանդանոցում՝ թոքաբորբի առաջացած բարդությունների հետևանքով։

Նշվում է, որ 1999 թվականին Էլիզաբեթ 2-րդ թագուհու կողմից ասպետի կոչման արժանացած Գամբոնը մահացել է Էսսեքսում՝ շրջապատված ընտանիքի անդամներով:

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Դամբլդորի դերակատար Մայքլ Գամբոնը